ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Սրբությունները քաղաքական աղբի մեջ քաշելու նպատակային փորձ

Սրբությունները քաղաքական աղբի մեջ քաշելու նպատակային փորձ
31.05.2026 | 10:48

Իշխանական ֆեյք-քարոզչությունը կրկին անցել է իր սիրած գործին՝ սուտ արտադրելուն ու տարածելուն։

Տարածվող լուրը, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսը «անիծել է զորահանդեսը», բացահայտ կեղծիք է։ Ոչ նման խոսք է հնչել, ոչ նման միտք է արտահայտվել։ Բայց երբ իրական փաստ չկա, ֆեյքային արտադրամասերում, ինչպես երևում է, երևակայությունն է փոխարինում իրականությանը։

Սա պարզ ապատեղեկատվություն չէ, այլ նպատակային փորձ՝ Հայոց Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ ատելություն բորբոքելու, հանրությանը մոլորեցնելու և հերթական անգամ սրբությունները քաղաքական աղբի մեջ քաշելու։

Այս ստոր և անպատասխանատու գործելաոճը պետք է հստակ դատապարտել։

«Հայ եկեղեցու նորություններ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ